18:21  ,  21 հոկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Վինիսիուսի գոլը լավագույնն է այս շաբաթ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի գոլը ճանաչվել է լավագույնն այս շաբաթ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում։ Արքայական ակումբը 5։0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»։ 21-ամյա ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակում հետ էր թողել ուկրաինական թիմի 5 պաշտպանների եւ գրավել դարպասը։

Միլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլը երկրորդն է, անգլիական «Լիվերպուլի» գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի գոլը՝ երրորդը, պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի հարձակվող Պաուլինյոյի գոլը՝ չորրորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում