17:56  ,  21 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման մրցավարները

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նշանակել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման մրցավարներին։

«Էլ Կլասիկոյի» գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը։ Եզրային մրցավարներն են Ռաուլ Մարտինեսն ու Խոսե Գալյեգո Գարսեիան։ Պահեստային մրցավարն է Խոսե Մարտինես Մոնտալբանը։ VAR-ի մրցավարները կլինեն Խոսե Լուիս Գոնսալեսն ու Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուեւան։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

9 տուրից հետո «Ռեալը» 17 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» ունի 15 միավոր եւ 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով