17:30  ,  21 հոկտեմբերի, 2021

Անսու Ֆատի. Ունեի առաջարկներ, սակայն իմ երազանքը միշտ եղել է «Բարսելոնայի» հետ աճելն ու տիտղոսներ նվաճելը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 18-ամյա հարձակվող Անսու Ֆատին մեկնաբանել է կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը։

«Ես ունեի առաջարկներ արտերկրից, սակայն իմ երազանքը միշտ եղել է «Բարսելոնայի» հետ աճելն ու տիտղոսներ նվաճելը։ Ակումբում բոլորս կաշխատենք այնպես, որ մի քանի տարի հետո լինենք շատ ավելի կատարելագործված։

Կարծում եմ՝ դա յուրաքանչյուրի աշխատանքն է՝ մարզիչներ, աշխատակիցներ, նախագահ, խաղացողներ։ Եթե աշխատենք ամեն օր, իրավիճակը կարող է լինել շատ ավելի լավը։

Ակումբում առաջին օրվանից ցանկացել եմ երկարաձգել պայմանագիրս։ Ուրախ եմ, որ ակումբը վստահում է ինձ»,- Անսու Ֆատիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Անսու Ֆատիի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում