16:50  ,  21 հոկտեմբերի, 2021

«Ուրարտուն» պարտության մատնեց «Նորավանքին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Նորավանքին» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

20-րդ րոպեին աչքի ընկավ 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը։

«Ուրարտուն» 9 խաղում վաստակել է 13 միավոր եւ 6-րդ տեղում է։ «Նորավանքը» 10 խաղից հետո 8 միավորով 7-րդն է։

Հայաստանի առաջնություն, 10-րդ տուր

«Նորավանք» - «Ուրարտու»՝ 0։1

Նարեկ Գրիգորյան, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում