15:35  ,  21 հոկտեմբերի, 2021

Տուխել. Վերներն ու Լուկակուն բաց կթողնեն առաջիկա հանդիպումները

Լոնդոնի «Չելսիի» հարձակվողներ Տիմո Վերներն ու Ռոմելու Լուկակուն վնասվածքներ են ստացել շվեդական «Մալմյոյի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։ Այդ մասին հայտնել է անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Չելսին» այդ խաղում հաղթել էր 4։0 հաշվով։

«Լուկակուն ոտնաթաթի վնասվածք է ստացել, Վերները՝ ծնկատակի։ Նրանք բաց կթողնենք առաջիկա հանդիպումները։ Վերականգնվելու համար ժամանակ կպահանջվի։ Պետք է ավելի մանրամասն բուժզննում անցկացնել։

Լուկակուն հոգեբանական հոգնածություն ունի։ Չեմ ափսոսում, որ նրան դուրս էի բերել խաղադաշտ, քանի որ նա չուներ վնասվածք կամ ֆիզիկական գերբեռնվածություն։

Առանց Վերների եւ Լուկակուի գերազանց մրցակցություն կունենանք հարձակվողի դիրքում։ Իրենց դրսեւորելու հնարավորություն կստանան Կայ Հավերցն ու Կալում Հադսոն-Օդոին։ Արդեն շաբաթ օրը հանդիպում ունենք»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Չելսին» հոկտեմբերի 23-ին կընդունի «Նորվիչ Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս