14:20  ,  21 հոկտեմբերի, 2021

«Բավարիայի» գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի կայքը։

34-ամյա գերմանացի մասնագետը ամբողջական պատվաստված է, սակայն Լիսաբոնում վատ ինքնազգացողության հետեւանքով չի կարողացել մասնակցել պորտուգալական «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպմանը, որի ընթացքում թիմը ղեկավարել է նրա օգնական Դինո Տոպմելերը։ «Բավարիան» հաղթել է 4։0 հաշվով։

Յուլիան Նագելսմանը մեկուսացվել էր եւ թիմից առանձին այլ չվերթով բժիշկի ուղեկցությամբ Լիսաբոնից կվերադառնա Մյունխեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English