13:44  ,  21 հոկտեմբերի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն գոլերի քառյակը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն գոլերի քառյակը։ ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությամբ՝ կորոշվի լավագույն գոլը։

Հավակնորդներ են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուսի, անգլիական «Լիվերպուլի» գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտայի, պորտուգալական «Սպորտինգի» պորտուգալացի հարձակվող Պաուլինյոյի, Միլանի «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլերը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 5։0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին», «Լիվերպուլը» 3։2 հաշվով պարտության էր մատնել Մադրիդի «Աթլետիկոյին», «Սպորտինգը»՝ 4։1 հաշվով թուրքական «Բեշիկթաշին»։ «Ինտերը» 3։1 հաշվով առավելության էր հասել Տիրասպոլի «Շերիֆի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում