12:50  ,  21 հոկտեմբերի, 2021

ՄԼՍ. Լուկաս Սելարայանը՝ գոլի հեղինակ եւ հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի առաջնության Արեւելյան կոնֆերենցիայի 30-րդ տուրում «Կոլամբուս Կրյուն» հյուրընկալվել է «Նեշվիլին»։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության են հասել հյուրերը։ Խաղի հաշիվը բացել է «Կոլամբուսի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան, արգենտինահայ Լուկաս Սելարայանը, որն աչքի է ընկել 75-րդ րոպեին, սակայն արդեն 2 րոպե անց «Նեշվիլը» վերականգնել է հավասարությունը։

«Նեշվիլը» 49 միավորով երկրորդն է, «Կոլամբուսը» 10-րդն է՝ 38 միավոր։

Լուկաս Սելարայանը ճանաչվել է նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում