12:19  ,  21 հոկտեմբերի, 2021

Բոնուչի. «Յուվենտուսը» Ռոնալդուի հետ կորցրել էր թիմային խաղը

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում։ Իտալացի պաշտպանը նաեւ դժգոհել է թիմի նախկին հարձակվող, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուի ազդեցությունից, որը եղել է «Յուվենտուսում»։

«Բարդ հանդիպում էր։ «Զենիթը» գնդակը կորցնելուց հետո անմիջապես փակում էր ազատ գոտիները։ Մեր ամբողջ թիմն արժանի էր հաղթանակի։ Մենք դարձյալ կարողանում ենք համբերություն դրսեւորել եւ ավելի թիմային ֆուտբոլ ցուցադրել։

Նախորդ տարիներին Ռոնալդուի հետ կորցրել էինք թիմային խաղը, ձգտում էինք առավելագույն օգուտ տալ մեծագույն չեմպիոնին՝ կարծելով, որ նա կկարողանա ամեն ինչ վճռել մեր փոխարեն։ Այս մրցաշրջանում մենք դարձյալ բացահայտում ենք անհրաժեշտ համբերությունը, որը պարտադիր է թիմային հաղթանակների համար»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Յուվենտուսի» միակ գոլը «Զենիթին» 86-րդ րոպեին խփել էր շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին։ Բոնուչին ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս