11:41  ,  21 հոկտեմբերի, 2021

Անսու Ֆատին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ (ֆոտո)

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչեւ 2027թ. հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2022թ. հունիս։

18-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 1 միլիարդ եվրո։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English