11:08  ,  21 հոկտեմբերի, 2021

ԵԱ. Հայաստանի 5 բռնցքամարտիկներ կիսաեզրափակիչում են (ֆոտո)

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն արդեն ապահովել է 5 մեդալ։

Հայ մարզիկներից առնվազն բրոնզե մեդալ ապահովեցին նաև 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

1/4 եզրափակիչում Մանվել Պետրոսյանը հաղթել է Չեռնոգորիայի ներկայացուցիչին, իսկ Հենրիկ Ճղրիկյանը՝ իտալացի մրցակցին։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաեւ 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը եւ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English