01:31  ,  21 հոկտեմբերի, 2021

ՉԼ․ Ռոնալդուն դարձյալ առաջ անցավ Մեսիից՝ սահմանելով ռեկորդ

Իտալական «Ատալանտային» խփած գոլի շնորհիվ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում դարձյալ առաջ անցավ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից՝ սահմանելով ռեկորդ։

Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն գոլ է խփել 38 տարբեր թիմերի։ Լիոնել Մեսին հոկտեմբերի 19-ին գրավել էր գերմանական «ՌԲ Լայպցիգի» (37-րդ թիմի) դարպասը՝ հավասարվելով Ռոնալդուին։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Ատալանտային» հաղթել է 3։2 հաշվով, ՊՍԺ-ն «ՌԲ Լայպցիգին» նույնպես պարտության էր մատնել 3։2 հաշվով։

Ռոնալդուն այս մրցաշարում գոլերի քանակը հասցրեց 137-ի, երկրորդ տեղում Մեսին է՝ 123 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով