00:55  ,  21 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակը, Ռոնալդուի հաղթական գոլը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերը

E խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» Լիսաբոնում հյուրընկալվեց «Բենֆիկային» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Գերմանիայի չեմպիոնները երրորդ հաղթանակից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ «Բենֆիկան» 4 միավորով երկրորդ տեղում է։

Ավելի վաղ «Բարսելոնան» ընդունել էր Կիեւի «Դինամոյին» եւ երկու պարտությունից հետո առաջին հաղթանակը տարել Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում՝ առավելության հասնելով 1։0 հաշվով։

«Բարսելոնան» 3 միավորով երրորդն է։ «Դինամոն» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

F խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալական «Ատալանտայի» նկատմամբ։ Առաջին խաղակեսում 0։2 հաշվով պարտվելուց հետո մանչեսթերյան թիմը կարողացավ երկրորդ խաղակեսում 3 գոլ խփել։ Հաղթական գոլի հեղինակը դարձավ 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Ատալանտան» երկրորդն է՝ 4 միավոր։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող իսպանական «Վիլյառեալը», որը 3։1 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Յանգ Բոյզին»։

G խմբում ֆրանսիական «Լիլն» ու իսպանական «Սեւիլիան» հաղթողին չպարզեցին՝ 0։0։

Ավելի վաղ ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» տանը մրցել էր գերմանական «Վոլֆսբուրգի» հետ եւ հաղթանակ տարել 3։1 հաշվով։

«ՌԲ Զալցբուրգը» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սեւիլիան» երկրորդն է՝ 3 միավոր։ «Լիլն» ու «Վոլֆսբուրգն» ունեն 2-ական միավոր։

H խմբում իտալական «Յուվենտուսը» նվազագույն հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» եւ 9 միավորով առաջատարն է։

Լոնդոնի «Չելսին» 4։0 հաշվով ուժեղ էր շվեդական «Մալմյոյից» եւ երկրորդն է՝ 6 միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

E խումբ

«Բենֆիկա» - «Բավարիա»՝ 0։4 (տեսանյութ)

Լերոյ Սանե, 70, 85, Էվերտոն, 80, ինքնագոլ, Ռոբերտ Լեւանդովսկի, 82

«Բարսելոնա» - «Դինամո Կիեւ»՝ 1։0 (տեսանյութ)

Ժերար Պիկե, 36

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ատալանտա»՝ 3։2 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 53, Հարի Մագուայր, 75, Կրիշտիանու Ռոնալդու, 81 - Մարիո Պաշալիչ, 15, Մերիհ Դեմիրալ 28

«Յանգ Բոյզ» - «Վիլյառեալ»՝ 1։4

Էլիա Մեշակ, 77 - Իերեմի Պինո, 6, Ժերար Մորենո, 16, Ալբերտո Մորենո, 88, Սամու Չուկվեզե, 90+2

G խումբ

«Լիլ» - «Սեւիլիա»՝ 0։0

«ՌԲ Զալցբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։1 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 3, Նոա Օկաֆոր, 65, 77 - Լուկաս Նմեչա, 15

H խումբ

«Զենիթ» - «Յուվենտուս»՝ 0։1

Դեյան Կուլուշեւսկի, 86

«Չելսի» - «Մալմյո»՝ 4։0 (տեսանյութ)

Անդրեաս Կրիստենսեն, 9, Ժորժինյո, 21, 11մ, 57, 11մ, Կայ Հավերց, 48,

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում