23:25  ,  20 հոկտեմբերի, 2021

Ռոնալդուն գերազանցեց Կասիլյասի ռեկորդը եվրագավաթային մրցաշարերում

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց Մադրիդի «Ռեալի» եւ պորտուգալական «Պորտուի» նախկին դարպասապահ, իսպանացի Իկերի Կասիլյասի ռեկորդը եվրագավաթային մրցաշարերում անցկացրած հանդիպումների քանակով։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում անգլիական ակումբն ընդունել է իտալական «Ատալանտային»։ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում է։ 36-ամյա ֆուտբոլիստն անցկացնում է 187-րդ հանդիպումը եվրագավաթային մրցաշարերում, հաղորդում է sports.ru-ն։ Կասիլյասն անցկացրել է 186 հանդիպում։

Ռոնալդուն 183 հանդիպում անցկացրել է Չեմպիոնների լիգայի որակավորման եւ խմբային մրցաշարերում, 2-ական հանդիպում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում եւ Եվրոպայի Սուպերգավաթում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում