22:34  ,  20 հոկտեմբերի, 2021

ՉԼ․ «Բարսելոնայի» առաջին հաղթանակը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Կիեւի «Դինամոյին»։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը երկու պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում՝ առավելության հասնելով նվազագույն հաշվով։

36-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

E խմբում «Բասելոնան» 3 միավորով երրորդն է։ «Դինամոն» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

G խմում ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» տանը մրցեց գերմանական «Վոլֆսբուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ շվեյցարացի կիսապաշտպան Նոա Օկաֆորը, աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Քարիմ Ադեյեմին։

«ՌԲ Զալցբուրգը» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վոլֆսբուրգը» երրորդն է՝ 2 միավոր։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

E խումբ

«Բարսելոնա» - «Դինամո Կիեւ»՝ 1։0 (տեսանյութ)

Ժերար Պիկե, 36

«Բենֆիկա» - «Բավարիա»՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

G խումբ

«ՌԲ Զալցբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։1 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 3, Նոա Օկաֆոր, 65, 77 - Լուկաս Նմեչա, 15

 «Լիլ» - «Սեւիլիա»՝ 23։00

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ատալանտա»՝ 23։00

«Յանգ Բոյզ» - «Վիլյառեալ»՝ 23։00

H խումբ

«Զենիթ» - «Յուվենտուս»՝ 23։00

«Չելսի» - «Մալմյո»՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում