22:11  ,  20 հոկտեմբերի, 2021

ՉԼ․ Ժերար Պիկեն գերազանցեց Սերխիո Ռամոսի ցուցանիշը

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» ընունել է Կիեւի «Դինամոյին» եւ հաղթում է 1։0 հաշվով։ Գոլը 36-րդ րոպեին խփել է պաշտպան Ժերար Պիկեն։

Իսպանացի ֆուտբոլիստն այս մրցաշարում խփեց 16-րդ գոլը եւ հավասարվեց Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, բրազիլացի Ռոբերտո Կառլոսին ՉԼ-ում ամենաշատ գոլ խփած պաշտպանների մրցավազքում։

Պիկեն առաջ անցավ ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսից եւ Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող, իսպանացի պաշտպան Իվան Էլգերայից, որոնք 15-ական գոլ են խփել Չեմպիոնների լիգայում։

«Բարսելոնա» - «Դինամո» խաղը դեռ չի ավարտվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում