Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի կարճաժամկետ պայմանագիր՝ 1-2 տարով, հաղորդում է football.fr–ն։
ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մշտական կապի մեջ է Մբապեի ընտանիքի հետ։ ՊՍԺ-ն պատրաստ է պայմանգրում ներառել մեկ տարի անց Մբապեի տրանսֆերը չմերժելու կետը։
Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում