21:47  ,  20 հոկտեմբերի, 2021

ՊՍԺ-ն հույս ունի կարժամկետ պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է բանակցել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի կարճաժամկետ պայմանագիր՝ 1-2 տարով, հաղորդում է football.fr–ն։

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մշտական կապի մեջ է Մբապեի ընտանիքի հետ։ ՊՍԺ-ն պատրաստ է պայմանգրում ներառել մեկ տարի անց Մբապեի տրանսֆերը չմերժելու կետը։

Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս