20:24  ,  20 հոկտեմբերի, 2021

ԵԼ. «Լեսթեր Սիթին» հաղթեց Մոսկվայում, Դական խփեց 4 գոլ

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում անգլիական «Լեսթեր Սիթին» Մոսկվայում հյուրընկալվեց «Սպարտակին» եւ կամային հաղթանակ տարավ 4։3 հաշվով։

Երկու գոլ բաց թողնելուց հետո հյուրերի կազմում 4 գոլ խփեց զամբիացի հարձակվող Պաթսոն Դական։

«Սպարտակից» դուբլի հեղինակ դարձավ ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Սոբոլեւը, աչքի ընկավ նաեւ շվեդ հարձակվող Ջորդան Լարսոնը։

«Լեսթեր Սիթին» 4 միավորով երկրորդ տեղում է, «Սպարտակն» ունի 3 միավոր եւ երրորդն է։

Եվրոպայի լիգա, C խումբ, երրորդ տուր

«Սպարտակ» - «Լեսթեր Սիթի»՝ 3։4 

Ալեքսանդր Սոբոլեւ, 11, 86, Ջորդան Լարսոն, 44 - Պաթսոն Դակա, 45, 48, 54, 78

Հոկտեմբերի 21

«Նապոլի» - «Լեգիա»՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում