19:39  ,  20 հոկտեմբերի, 2021

Աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի ԱՄԷ-ում

Այս տարվա ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի Արաբական Միացյալ Էմիրություններում, հաղորդում է AP-ին։

Մրցաշարը պետք է անցկացվեր Ճապոնիայում, սակայն կորոնավիրուսի համավարակի հետեւանքով այդ երկիրը հրաժարվեց։

Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է ամեն տարի։ 2020 թվականի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով անցկացվեց այս տարվա փետրվարին։ Տիտղոսը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիան»։

Այս տարի Եվրոպան կներկայացնի Լոնդոնի «Չելսին», որը նախնական փուլում կմրցի Եգիպտոսի «Ալ Ահլիի» եւ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում