18:50  ,  20 հոկտեմբերի, 2021

ԵԱ. Հայ բռնցքամարտիկի գեղեցիկ հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ, եւս 2 մեդալ (ֆոտո, վիդեո)

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը գեղեցիկ հաղթանակ է տարել թուրք բռնցքամարտիկի նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Քառորդ եզրափակիչում Չինար Մեհմեթանի հետ մենամարտում Սահակյանը եղել է աննդհատ նախաձեռնողի դերում ու մրցակցին զրկել է ազատ գործելու հնարավորությունից: Բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:

Գեղեցիկ հաղթանակ է տարել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը իսպանացի բռնցքամարտիկի հետ համառ ու բարդ պայքարում առավելության հասավ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։

Հայաստանը կիսաեզրափակիչում ունի արդեն երեք մասնակից՝ առնվազն երեք բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 19-ին 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանն էր դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English