16:44  ,  20 հոկտեմբերի, 2021

MMA. Արմեն Պետրոսյանը նոկաուտի է ենթարկել բուլղարացի Կալոյան Կոլեւին

Հայաստանը ներկայացնող Արմեն Պետրոսյանը (92.99 կգ) նոկաուտի է ենթարկել բուլղարացի Կալոյան Կոլեւին խառը մենամարտերի DANA WHITE'S CONTENDER SERIES մենամարտում, հաղորդում է mmafighting-ը։ 30-ամյա հայ մարտիկն ընդհատել է Կալոյան Կոլեւի 10 մենամարտի հաղթական շարքը։

Արմեն Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Նախորդ մենամարտը նա անցկացրել էր հուլիսին եւ հաղթել էր ռուսաստանցի Ալեքսանդր Զեմլյակովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում