15:26  ,  20 հոկտեմբերի, 2021

Թոմաս Տուխել. Քննարկել ենք Էրլինգ Հոլանդի տարբերակը, տեսնենք՝ ինչ կլինի առաջիկա շաբաթներին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։

«Մենք մի քանի անգամ քննարկել ենք Հոլանդի տարբերակը։ Նա ֆանտաստիկ խաղացող է եւ առանցքային ֆիգուր է Դորտմունդի «Բորուսիայում», որը մեր մրցակիցն է Չեմպիոնների լիգայում։

Կարելի է մտածել Ռոմելու Լուկակուին եւ Հոլանդին միասին խաղադաշտ դուրս բերելու մասին։

Տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է SportBild-ը։

Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում