14:57  ,  20 հոկտեմբերի, 2021

Գվարդիոլա. Մեր լավագույն հանդիպումներից մեկն էր եվրագավաթներում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 5։1 հաշվով հաղթանակը բելգիական «Բրյուգեի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։

«Մեր լավագույն հանդիպումներից մեկն էր եվրագավաթներում։ Հավաքականների հանդիպումների ժամանակ ուսումնասիրել եւ վերլուծել էի «Բրյուգեի» բազմաթիվ հանդիպումներ։ Գիտեմ, որ նրանք լավ էին խաղացել ՊՍԺ-ի դեմ։

Այս խաղում մենք շատ փոխանցումներ կատարեցինք Ֆիլ Ֆոդենի շնորհիվ։ Շատ արագ խաղացին մեր պաշտպանները։ Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, ունեինք բազմաթիվ գոլային պահեր։ Բոլորս գոհ ենք մեր խաղից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

A խմբում «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար ՊՍԺ-ից։ «Բրյուգեն» 4 միավորով երրորդն է։ Գերմանական «ՌԲ Լայպցիգը» 3 պարտություն է կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English