14:18  ,  20 հոկտեմբերի, 2021

«Նյուքասլը» հեռացրեց Սթիվ Բրյուսին

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» անգլիացի Սթիվ Բրյուսին հեռացրեց գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անգլիացի մարզիչ Գրեմ Ջոնսը։

«Նյուքասլը» դիտարկում է նաեւ «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի, շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի եւ իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի թեկնածությունները։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Նյուքասլը» 3 միավորով նախավերջինն է։ Թիմը կրել է 5 պարտություն, 3 հանդիպում ավարտել է ոչ ոքի։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների հիմնադրամը 300 միլիոն եվրոյով գնել է «Նյուքասլը» եւ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում կազմը ուժեղացնելու համար մտադիր է ծախսել 200 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում