13:48  ,  20 հոկտեմբերի, 2021

Կիլիան Մբապեն վախեցել է մրցավարի սուլոցից

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպումից առաջ խաղադաշտ տանող միջանցքում վախեցել է մրցավարի սուլոցից։ Դրվագը հայտնվել է կադրում։

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3։2 հաշվով։ Մբապեն դարձել էր գոլի հեղինակ, ավելացված ժամանակում էր չէր կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Մբապեն ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, հոկտեմբերի 19

A խումբ

ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ»՝ 3։2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 9, Լիոնել Մեսի,67, 74, 11մ - Անդրե Սիլվա, 28, Նորդի Մուկիելե, 57

Չիրացրած 11մ՝ Մբապե, 90+4

«Բրյուգե» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։5 (տեսանյութ)

Հանս Վանակեն, 81 - Ժոաու Կանսելու, 30, Ռիյադ Մահրեզ, 43, 11մ, 84, Կայլ Ուոլքեր, 53, Քոուլ Փալմեր, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում