18:23  ,  20 հոկտեմբերի, 2021

ԱԱ. Հարություն Մերդինյանը` եզրափակիչի երկրորդ պահեստային

Ճապոնիայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը չկարողացավ դուրս գալ նժույգ թափեր վարժության եզրափակիչ:

Կիտակյուշու քաղաքում մեկնարկած առաջնության նժույգ թափեր վարժության որակավորման փուլում Եվրոպայի չեմպիոնը գրավեց 10-րդ տեղը՝ 14,666 միավոր: Եզրափակիչի ուղեգրեր նվաճել են առաջին 8 տեղերը գրաված մարզիկները։ 9-11-րդ տեղերը գրաված մարզիկները եզրափակիչի պահեստայիններ են։

Եթե եզրափակիչի ութ մասնակիցներից երկուսը ինչ որ պատճառով չկարողանալ ներկայանալ մրցման, նրան կփոխարինեն հաջորդ պահեստայինները։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը գրավել է 80-րդ տեղը՝ 11.600։

Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չկարողացավ մասնակցել առաջնությանը: Մարմնամարզիկը մեկուսացված է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում