11:18  ,  20 հոկտեմբերի, 2021

Եվրոպական Սուպերլիգան ներկայացրել է ավելի գրավիչ առաջարկ

Եվրոպական Սուպերլիգան «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջնորդությամբ պատրաստել է մրցաշարի ավելի գրավիչ տարբերակ՝ մարզական սկզբունքի պահպանմամբ։

Թիմերը կբաժանվեն երկու լիգայի՝ բարձրագույն եւ երկրորդ։ Յուրաքանչյուր լիգայում կլինի 20 թիմ։ Մրցաշարը բաց կլինի բոլոր եվրոպական ակումբների համար, հաղորդում է The Sun-ը։

Թիմերի ծախսերի նկատմամբ կլինի կոշտ վերահսկողություն՝ ֆինանսական արդար խաղի սկզբունքներին համապատասխան։

Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9-ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս