10:57  ,  20 հոկտեմբերի, 2021

Իբրահիմովիչ. Մեր վատագույն խաղն էր ՉԼ-ի այս մրցաշրջանում

Իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում պորտուգալական «Պորտուից» կրած 0։1 հաշվով պարտությունը։

«Մեր վատագույն խաղն էր Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում։ Ինձ պակասում է խաղաժամանակը, որպեսզի վերադարձնեմ ռիթմի զգացողությունը։

Մենք պետք է առաջդիմենք եւ դասեր քաղենք այսպիսի հանդիպումներից։ «Միլանի» շատ ֆուտբոլիստների համար սա առաջին մրցելույթն էր Չեմպիոնների լիգայում, պետք է փորձ հավաքել։

Իհարկե, այս ամենը արդարացում չէ։ Մենք «Միլանն» ենք եւ պետք է միավորներ վաստակենք ոչ միայն Իտալիայի առաջնությունում։

Այս պարտությունն աշխարհի վերջը չէ, առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Չեմպիոնների լիգայի խմբում դեռ երեք խաղ ունենք։ Պետք է պահպանել հանգստություն»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

B խմբում «Միլանը» կրել է երեք պարտություն եւ վերջին տեղում է։ Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 9 միավոր։ Մադրիդի «Աթլետիկոն» ու «Պորտուն» ունեն 4-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս