10:16  ,  20 հոկտեմբերի, 2021

Կլոպ. Սիմեոնեն զայրացած էր խաղի վրա

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։

«Սպասվածի նման ծանր պայքար էր։ Անսպասելի լավ սկսեցինք հանդիպումը, խփեցինք երկու գեղեցիկ գոլ եւ ցուցադրում էինք լավ ֆուտբոլ։ Բայց 2։0–ից հետո «Աթլետիկոն» շատ չէր մտածում գնդակ վերահսկելու մասին։ Առաջին գոլը մենք նրանց նվիրեցինք, երկրորդի դրվագում նրանք լավ խաղացին, բայց մենք ազատ տարածություն էին թողել, ինչը նորմալ չէ։

Շատ ամուր երկրորդ խաղակես անցկացրինք, երկու թիմերն էլ ինտենսիվ ֆուտբոլ էին ցուցադրում։ Մենք վաստակեցինք 11 մետրանոց, հետո եղավ կարմիր քարտ, ինչն, իհարկե, շատ մեզ օգնեց։

Անկեղծ ասած՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչպես հաղթեցինք։ Այսպիսի երեկոյի ընթացքում 3 միավոր վաստակելը հրաշալի է։

Խաղի ավարտից հետո գեղեցիկ չէր իմ եւ Սիմեոնեի արձագանքը։ Հաջորդ անգամ իրար ձեռք կսեղմենք։ Ակնհայտ էր, որ նա զայրացած է խաղի վրա, իմ վրա չէր զայրացած»,– Կլոպի խոսքը մեջբերում է BT Sport–ը։

«Լիվերպուլը» երեք հաղթանակ է տարել եւ գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկոն» 4 միավորով երկրորդն է։ Պատասխան հանդիպումն Անգլիայում այս թիմերի միջեւ տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

B խումբ

«Աթլետիկո» - «Լիվերպուլ»՝ 2։3 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 20, 34 - Մոհամեդ Սալահ, 8, 76, Նաբի Կեյտա, 13

Հեռացում՝ Անտուան Գրիզման, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս