02:02  ,  20 հոկտեմբերի, 2021

Ուեսլի Սոն՝ ԱՄՆ-ի չեմպիոն, Սամուել Սեւյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ուեսլին Սոն նվաճեց շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը։ Թայ-բրեյքում նա պարտության մատնեց Սամուել Սեւյանին եւ աշխարհի երկրորդ համար Ֆաբիանոն Կարուանային։ Փոխչեմպիոն դարձավ Կարուանան, որը հաղթեց Սեւյանին։ Ամերիկահայ գրոսմայստերը գրավեց երրորդ տեղը։

Այս շախմատիստները 11 հնարավորից վաստակել էին 6,5-ական միավոր։ Առաջնության մրցակարգի համաձայն՝ հավասար միավորներ վաստակած շախմատիստները պայքարեցին թայ-բրեյքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում