21:20  ,  19 հոկտեմբերի, 2021

Ագուերո. Եթե չհաղթենք «Դինամոյին», գրեթե դուրս կմնանք փլեյ-оֆֆի համար պայքարից

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Կեւի «Դինոմայի» հետ դիմակայության կարեւորության մասին։

«Իմ նորամուտը «Բարսելոնայում» հրաշալի էր։ Հիմա ցանկանում եմ րոպեներ ստանալ Չեմպիոնների լիգայում։ Մենք պետք է հաղթենք «Դինամոյին»։ Եթե չհաղթենք, գրեթե դուրս կմնանք փլեյ-օֆֆի համար պայքարից, դա մեզ հայտնի է։

Նախկինում ես խաղում էի «Բարսելոնայի» դեմ, որի ստադիոնը շատ բան է փոխում։ Չէի սպասում այդքան ջերմ ընդունելություն կատալոնական ակումբի երկրպագուների կողմից։ Հիմա ես պետք է խաղադաշտում համարժեք պատասխանեմ ֆանատների վերաբերմունքին իմ խաղով»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

«Բարսելոնա» - «Դինամո» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում