20:27  ,  19 հոկտեմբերի, 2021

ԵԱ. Էլիդա Քոչարյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել քառորդ եզրափակիչում՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ՝ մեկ անգամ մրցակցին նոկդաունի ենթարկելով առաջին ռաունդում, ևս 2 անգամ՝ երրորդ ռաունդում, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը:

Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս