19:54  ,  19 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն 22-ամյա շվեդ հարձակվողի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադի» եւ Շվեդիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով, հաղորդում է fichajes.net-ը։

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս ունի Ալեքսանդր Իսակի օգնությամբ ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը։

«Մանչեսթեր Յունայթեդում» կարծում են, որ Ալեքսանդր Իսակն առաջիկա տարիներին կդառնա արժանի փոխարինող 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Ալեքսանդր Իսակը «Ռեալ Սոսյեդադում» է հանդես գալիս 2019 թվականից։ Պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս։Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում