18:30  ,  19 հոկտեմբերի, 2021

Սուլշեր. Իհարկե, հիմա թիմում իրավիճակն ուրախալի չէ, ես ճնշման տակ եմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմում տիրող տրամադրությունների մասին Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լեսթեր Սիթիից» կրած 2։4 հաշվով պարտությունից հետո։

«Իհարկե, հիմա թիմում իրավիճակն ուրախալի չէ։ Բաց թողած չորս գոլը բացեց մեր աչքերը։

Տարիների ընթացքում մենք առաջադիմել ենք՝ երրորդ տեղ, երկրորդ տեղ։ Առաջընթացն ակնհայտ է։

Այս մրցաշրջանում մենք ձեռք ենք բերել նոր ֆուտբոլիստների, որոնք մեծացրել են սպասելիքները մեր թիմից։ Իհարկե, ես ճնշման տակ եմ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 14 միավորով 6-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում