17:57  ,  19 հոկտեմբերի, 2021

Հայ բռնցքամարտիկների վերջին մարզումը ԱԱ մեկնելուց առաջ

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերջին երեւանյան մարզումն է անցկացրել աշխարհի առաջնության մեկնելուց առաջ։

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հավաքականում ընդգրկել է Սեյրան Եղիկյանին (48 կգ), Արթուր Հովհաննիսյանին (51 կգ), Վահե Բադալյանին (54 կգ), Արթուր Բազեյանին (57 կգ), Կարեն Տոնականյանին (60 կգ), Հովհաննես Բաչկովին (63.5 կգ), Գուրգեն Մադոյանին (67 կգ), Արման Դարչինյանին (71 կգ), Համբարձում Հակոբյանին (80 կգ), Նարեկ Մանասյանին (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանին։

Աշխարհի առաջնությանը կմասնակցի 105 երկրի 650 բռնցքամարտիկ։ Առաջին անգամ սահմանվել է 2,6 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում