17:36  ,  19 հոկտեմբերի, 2021

Իկարդին սպառնացել է հեռանալ ՊՍԺ-ից, եթե կինը չվերականգնի հարաբերություններն իր հետ (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին սպառնացել է հեռանալ փարիզյան ակումբից, եթե կինը չվերադառնա եւ չվերականգնի հարաբերություններն իր հետ, հաղորդում է RMC Sport-ը։

Մի քանի օր առաջ Վանդա Նարան ամուսնուն մեղադրել էր մարմնավաճառուհու հետ իրեն դավաճանելու մեջ եւ հեռացել էր Փարիզից։ Երկու օր առաջ Վանդա Նարան 5 երեխաների հետ լուսանկար է հրապարակել Միլանից։

Վանդա Նարան նաեւ Մաուրո Իկարդիի գործակալն է։ Ֆուտբոլիստը 2019-ին Միլանի «Ինտերից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Վանդա Նարան ու Մաուրո Իկարդին ունեն երկու դուստր։ Մինչեւ Իկարդիի հետ հարաբերությունները, Վանդան ամուսնացած է եղել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Մաքսի Լոպեսի հետ, որից ունի երեք որդի։

View this post on Instagram

A post shared by Wanda nara (@wanda_icardi)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում