16:53  ,  19 հոկտեմբերի, 2021

Արթուր Գալոյանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում

Մոսկվայի «Վելեսի» 22-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արթուր Գալոյանն ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։

«Վելեսը» 18-րդ տուրում սեփական խաղադաշտում 3։5 հաշվով պարտվել էր երկրորդ տեղում ընթացող Մոսկվայի «Տորպեդոյին» (35 միավոր)։ Արթուր Գալոյանը դարձել էր երկու գոլի հեղինակ։ «Վելեսը» 27 միավորով 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում