15:16  ,  19 հոկտեմբերի, 2021

«Ռեալը», «Աթլետիկոն» ու «Ինտերը» կպայքարեն Գերմանիայի հավաքականի հարձակվողի համար

Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» եւ Միլանի «Ինտերը» հետաքրքրված են Գերմանիայի հավաքականի եւ ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի ծառայություններով, հաղորդում է Sky Germany-ն։

Մադրիդյան ակումբներն արդեն հաջորդ շաբաթ կսկսեն բանակցությունները «ՌԲ Զալցբուրգի» հետ հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխությունն իրականացնելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլն» ու Մյունխենի «Բավարիան» եւս ցանկանում են ձեռք բերել Քարիմ Ադեյեմիին։

Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին մասնակցել  է 16 հանդիպման, խփել 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում