14:21  ,  19 հոկտեմբերի, 2021

«Բավարիայի» գլխավոր մարզիչի կուռքը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, թե ով է եղել իր կուռքը։

«Ես աստվածացնում է Ջոն Թերիին։ Նա իմ կուռքն էր։ Երբ երիտասարդ ֆուտբոլիստ էի ինձ անվանում էին Ջոն, քանի որ գիտեին, թե ինչպես եմ վերաբերվում նրան։

Նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից էր։ Մրցաշրջաններից մեկում նա տանուլ չտվեց ոչ մի անհատական դիմակայություն։ Թերին խիզախ ֆուտբոլիստ էր»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է The Times-ը։

Ջոն Թերին 1998-2017 թվականներին հանդես է եկել «Չելսիում»՝ 492 խաղում խփելով 41 գոլ։ 40-ամյա անգլիացին կարիերան ավարտել է 2018-ին՝ մեկ մրցաշրջան էլ «Աստոն Վիլայում» անցկացնելուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում