13:15  ,  19 հոկտեմբերի, 2021

Դե Բրույնե. «Մանչեսթեր Սիթիից» սպասում են հաղթանակ Չեմպիոնների լիգայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է գլխավոր ակումբային մրցաշարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի նպատակների մասին։

«Մարդիկ մեզնից սպասում են հաղթանակ Չեմպիոնների լիգայում։ Մենք շատ ենք ցանկանում նվաճել նաեւ այս տիտղոսը, ձգտում ենք պայքարել դրա համար։

Նախորդ 6 տարում մենք հասել ենք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ, քառորդ եզրափակիչ կամ եզրափակիչ։ Մենք միշտ պայքարում ենք եւ կանենք հնարավոր ամեն ինչ, որ հաղթենք նաեւ այս մրցաշարում»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթին» երբեք չի դարձել Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Անցած տարվա եզրափակիչում մանչեսթերյան թիմը 0։1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։

Երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հոկտեմբերի 19-ին կհյուրընկալվի բելգիական «Բրյուգեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում