12:19  ,  19 հոկտեմբերի, 2021

Կասանո. Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստների հնգյակում էլ տեղ չունի

Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը։

«Ռոնալդուն չի կարող համարվել լավագույնը պատմության մեջ, քանի որ նա տեղ չունի նույնիսկ հնգյակում։ Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների հնգյակում են Լիոնել Մեսին, Պելեն, Դիեգո Մարադոնան, Յոհան Կրոյֆը եւ Ռոնալդոն։ Նրանք այլ մակարդակի բացառիկ ֆուտբոլիստներ են։ Այս հնգյակին կարող էի ավելացնել նաեւ Մարկո վան Բաստենին»,- ասել է Կասանոն Bobo Tv-ին, փոխանցում է Goal.com-ը։

Հիշեցնեն, որ 36-ամյա Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում