10:43  ,  19 հոկտեմբերի, 2021

US Championship. Սեւյանը, Կարուանան ու Սոն թայ-բրեյքում կվիճարկեն տիտղոսը (ֆոտո)

Սենթ Լուիսում ավարտին մոտեցող շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը թայ-բրեյքում կվիճարկեն ամերիկահայ Սամուել Սեւյանը, Իտալիայի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող աշխարհի երկրորդ համար Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն։

Նրանք 11 հնարավորից վաստակել են 6,5 միավոր։ Առաջնության մրցակարգի համաձայն՝ հավասար միավորներ վաստակած շախմատիստներից յուրաքանչյուրը կանցկացնի երկու լրացուցիչ պարտիա թայ-բրեյքում։ Հոկտեմբերի 19-ին Կարուանան սպիտակներով կխաղա Սոյի, սեւերով՝ Սեւյանի, այնուհետեւ Սեւյանը սեւերով կխաղա Սոյի հետ։

Կանանց առաջնությանը մասնակցած Տաթեւ Աբրահամյանը 11 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ բաժանել է 4-6-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս