00:57  ,  19 հոկտեմբերի, 2021

«Արսենալը» վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում հանդիպեցին լոնդոնյան «Արսենալն» ու «Քրիսթալ Փելասը»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Արդեն 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան երկու գոլ խփել եւ մոտ էին կամային հաղթանակի։ Աչքի ընկան բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեն ու ֆրանսիացի հարձակվող Օդսոն Էդուարդը։

Սակայն դաշտի տերերը ավելացված 5-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի խփած գոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից։

«Արսենալն» 11 միավորով 12-րդն է։ «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 8 միավոր։

Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։2 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 8, Ալեքսանդր Լյկազեթ, 90+5 - Քրիստիան Բենտեկե, 50, Օդսոն Էդուարդ, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English