00:51  ,  19 հոկտեմբերի, 2021

«Կադիսը» Հարոյանի հետ պարտվեց Բարսելոնայում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Կադիսը» Բարսելոնայում հյուրընկալվեց «Էսպանյոլին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացի հարձակվող Ռաուլ դե Թոմասը եւ իսպանացի կիսապաշտպան Նիկոլաս Ռիբաուդոն։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Էսպանյոլը» 12 միավորով բարձրացավ 11-րդ տեղ։ «Կադիսը» 16-րդն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Էսպանյոլ» - «Կադիս»՝ 2։0 (տեսանյութ)

Ռաուլ դե Թոմաս, 45+1, Նիկոլաս Ռիբաուդո, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս