23:39  ,  18 հոկտեմբերի, 2021

«Ոսկե գնդակ»․ Լուկա Մոդրիչի ֆավորիտը

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է իր ֆավորիտին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի համար պայքարում։

«Մի քանի արժանի թեկնածուներ կան։ Բենզեման նրանցից մեկն է։ Ես հույս ունեմ, որ նա կդառնա այս տարի դափնեկիր։ Նա արժանի է «Ոսկե գնդակի» այս տարի եւ ամբողջ կարիերայի ընթացքում ցուցադրած խաղի համար։

Բենզեման միշտ եղել է ամենաբարձր մակարդակի վրա եւ վերջապես տիտղոս նվաճեց Ֆրանսիայի հավաքականի հետ։ Դա եւս կարեւոր է։ Ես վստահ եմ, որ նա թեկնածուներից մեկն է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։

Հիշեցնենք, որ Մոդրիչը 2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրն է։

Բենզեման Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճեց Ազգերի լիգայի գավաթը։

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր այս տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա),Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում