22:21  ,  18 հոկտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանն ամուսնացել է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն ամուսնացել է, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

Ֆուտբոլիստի ու իր սիրելիի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին։

«Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհավորում է թիմի ավագին ու իր ընտրյալին՝ Լիդային պսակադրության կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու ներդաշնակություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս