20:48  ,  18 հոկտեմբերի, 2021

Կրաուչը կանխատեսել է, թե ով է լինելու «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզիչը

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը կանխատեսել է, թե ով է լինելու լիվերպուլյան թիմի հաջորդ գլխավոր մարզիչը գերմանացի Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո։

«Սթիվեն Ջերարդը կլինի «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզիչը։ Նա պարտավոր է դա անել։ Կլոպը կարող է աշխատել թիմի հետ այնքան, ինչքան կցանկանա, բայց նա չի կարող հավերժ մնալ։ Մի օր նրա ընտանիքը կցանկանա վերադառնալ Գերմանիա։ Երբ դա տեղի ունենա, Ջերարդը պատրաստ կլինի, նա կվերադառնա տուն։

Սթիվենը կարող է երկար տարիներ գլխավորել «Լիվերպուլը»՝ ավելի ամրապնդելով լեգենդի իր կարգավիճակը»,- Կրաուչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը։

Ջերարդը 1987-2015 թվականներին «Լիվերպուլի» երիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես գալուց հետո մարզչական կարիերան սկսել է 2017-ին հարազատ ակումբում։ 2 տարի «Լիվերպուլի» մինչեւ 19 տարեկանների թիմի հետ աշխատելուց հետո Ջերարդը 2018-ին գլխավորեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսը»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ