19:42  ,  18 հոկտեմբերի, 2021

Յուրգեն Կլոպ. Վիրջիլ վան Դեյքն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովել է իր ղեկավարած թիմի հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքին։

«Վան Դեյքն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է, դա հստակ է։ Փառք Աստծո, որ նա խաղում է մեր թիմում։

Պետք է, որ մեր բոլոր ֆուտբոլիստները խաղան այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։ Բազային գաղափարներ միշտ եղել են, բայց ինչքան շատ են կատարելագործվում եւ առաջադիմում ֆուտբոլիստները, այդքան լավն է դառնում ֆուտբոլը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Վան Դեյքը 2018 թվականից է խաղում «Լիվերպուլում», որը նրա համար անգլիական «Սաութհեմփթոնին» վճարել է 84 միլիոն եվրո։ Վան Դեյքի պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում