20:11  ,  18 հոկտեմբերի, 2021

Դե Բրույնե. Ես «Ոսկե գնդակը» կհանձնեի Լեւանդովսկուն

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն նշել է իր ֆավորիտին 2021թ. «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Դե Բրույնեն նույնպես ընդգրկված է 30 հավակնորդների ցուցակում։

«Եթե ես ընտրեի «Ոսկե գնդակի» դափնեկրին՝ հաշվի կառնեի վերջին երկու տարիների մրցելույթները։ Ես մրցանակը կհանձնեի Ռոբերտ Լեւանդովսկուն անհատական նվաճումների եւ «Բավարիայի» հետ հաղթանակների համար»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է բրիտանական Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անցած տարի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չանցկացվեց։

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր այս տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա),Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում